Հրազդանում բացվել է «Սասունցի Դավիթ» անիմացիոն ցուցահանդեսը

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հոկտեմբերի 21-ին  Հրազդանի  Հ. Պարոնյանի անվան դպրոցում մեկնարկել է  «Սասունցի Դավիթ»  քոչարյան պատկերապատման կոնցեպտուալ․ անմիացիոն ցուցահանդեսը․ տեղեկացնում են թանգարանի լրատվական ծառայությունից։

««Արդեն երկրորդ տարին է, որ կայանում է Երվանդ Քոչարի թանգարանի և այս դպրոցի հետ համագործակցային ծրագիր: Այս անգամ այն բոլորովին նոր է, թեպետ նվիրված է նույն թեմային՝  Քոչարի  «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների շարքին»,- նշում է  Ե․ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։

Էպիկական պատումը Քոչարը ներկայացնում է գրաֆիկական 7 էջով, վերարտադրելով Հայկական լեռնաշխարհում իբրև թե պահպանված հնագույն հարթաքանդակներ, որտեղ պատկերված են Սասնա դյուցազունների քաջագործությունները: Ինչպես նշում են արվեստաբանները, այս շարքը հանդիսանում է հայկական գրաֆիկայի բարձրագույն նվաճումներից, որը պատմություն է ոչ միայն մեր անցյալի մասին, այլև վաղվա պատգամ:

Կարևորելով    արվեստի  զորությունը և դերակատարումը ազգապահպանման գործում՝ և գիտակցելով, որ ազգապահպանումը կարող է իրականանալ միայն  ազգային  ինքնության  արժեքների միջսերնդական փոխանցման միջոցով, Երվանդ Քոչարի թանգարանը  և  Հրազդանի  Հ. Պարոնյանի անվան դպրոցի տնօրինությունը մեկ անգամ ևս անդրադառնում են այս թեմային:

Թե՛ դպոցում, թե՛ թանգարնում վստահ են՝ Քոչարյան ստեղծագործությունները կամա թե ակամա միտված են արթնացնելու մարդկանց մտքերն ու հոգիները, իսկ ահա դրանց մի մեծ հատված կոչված է վառ պահելու  մեր պատմական հիշողությունն ու  ազգային ինքնագիտակցության ոգին և նպաստում է մեր մշտական հոգևոր վեածննդին:

Կարինե Քոչարը նաև վստահ է, որ այս ցուցադրությունը թանգարան- դպրոց համագործակցության արդյունքում նաև յուրատեսակ,  մասշտաբային կրթական ծրագիր է՝ ուղղված միաժամանակ և՛ մեր երեխաների, և՛ իտասարդների, և՛ մարզի կամ համայնքի բնակիչների շրջանում սերմանելու հետաքրրություն և խորին հարգանք  սեփական մշակութային ժառանգության հանդեպ, հետաքրրություն թանգարանային գործունեության հադեպ:

«Այս անգամ ևս մեր  կազմակերպած  ցուցադրությունը  ոչ միայն ներկայացնելու է  քոչարյան նկարազարդումները, այլև նորարարական լուծումների, արտ օբյեկտների, լուսային, պրոյեկցիոն էֆեկտների, ձայնային և տեսողական  ինքնատիպ գաղափարների կիրառմամբ։ Փորձել ենք ստանալ էպոսյան առասպելական միջավայրը, և ներթափանցելով այցելուների ներաշխարհ՝ փոխանցել այն հիմնական ազդակները, որոնցից  ներշնչվելով էլ Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը… »,-ընդգծում է ցուցահանդեսի համակարգող է Աշոտ Մարաբյանը։

Հավելենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել  է Երվանդ Քոչարի ծննդյան- 125 ամյակի շրջանակում։ Այն կգործի մինչև հոկտեմբերի 26-ը»,- ասված է հաղորդագրությունում։