Կազանում մեկնարկել է BRICS-ի գագաթնաժողովը․ Սերբիայի նախագահը հրաժարվել է մասնակցել

Լուրեր

08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
Բոլորը

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում մեկնարկել է BRICS-ի գագաթնաժողովը, որին կմասնակցեն շուրջ 40 միջազգային պատվիրակություններ, այդ թվում՝ առնվազն 24 երկրների ղեկավարներ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ չի մասնակցի հոկտեմբերի 22-24-ը կայանալիք գագաթնաժողովին, սակայն պատվիրակություն կուղարկի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Սերբական պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը, պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը, էկոնոմիկայի նախարար Ադրիանա Մեսարովիչը և միջազգային տնտեսական համագործակցության կուրատոր Նենադ Պոպովիչը։

Վուչիչը պարզաբանել է, որ հոկտեմբերի 23-ին Բելգրադ են այցելելու Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, իսկ ավելի ուշ ժամանելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Բայց եթե նույնիսկ այս օրերին Սերբիա այցելություններ չլինեին, չափազանց դժվար կլիներ գնալ Ռուսաստան՝ Պուտինին քաջածանոթ տարբեր հանգամանքների պատճառով, հավելել է Սերբիայի նախագահը։

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չեղարկել էր իր թռիչքը Ռուսաստան՝ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Բրազիլիայի Cirio Libanes հիվանդանոցի հրապարակած բժշկական զեկույցի համաձայն՝ քաղաքական գործչին «խորհուրդ է տրվել խուսափել միջպետական օդային ճանապարհորդություններից, սակայն նա այլ կերպ կարող է կատարել իր պարտականությունները»:

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել։ Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան 2023 թվականի օգոստոսին հայտարարեց, որ Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները հրավիրվել են միանալու որպես լիիրավ անդամներ։ Արգենտինան ավելի ուշ հրաժարվել է այս քայլից։

BRICS-ի ստեղծումը նախաձեռնել է ռուսական կողմը։ Կազմակերպության ձևաչափով առաջին նախարարական հանդիպումը տեղի է ունեցել 2006 թվականի սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի