ԵՄ-ն կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հունգարիայի նախագահության ավարտից հետո. Politico

Լուրեր

08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
Բոլորը

Եվրամիությունը մտադիր է խստացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն այն բանից հետո, երբ ավարտվի Հունգարիայի՝ որպես ԵՄ խորհրդի նախագահի մանդատը, գրում է Politico-ն։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օգտագործել է երկրի նախագահությունը՝ «գործնականորեն դադարեցնելու պատժամիջոցների շուրջ բանակցությունները»։

Հունգարիան ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնել է 2024 թվականի հուլիսի 1-ին։ Հունվարի 1-ից մանդատը հերթականության կարգով կփոխանցվի Լեհաստանին։ Լեհաստանի կլիմայի նախարար Քշիշտոֆ Բոլեստն ավելի վաղ հայտարարել էր Եվրոպա ռուսական վառելիքի ներմուծման ավելացման մասին։ Նրա խոսքով՝ դա «անհրաժեշտ է լուծել»։

Դիվանագիտական աղբյուրը Politico-ին ասել է, որ ԵՄ երկրները հույսը դնում են Լեհաստանի վրա՝ «վերակենդանացնելու փշոտ խնդիրները»։

«Հուսով ենք, որ բոլոր հարցերը, որոնք դարձել են Հունգարիայի կողմից ոչ կառուցողական արգելափակման պատանդը, հրատապ լուծում կստանան»,- հավելել է նա։

ԵՄ-ն հունիսին ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին՝ 14-րդ փաթեթը։ Այն ընդգրկել է 116 իրավաբանական և ֆիզիկական անձ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի