Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հայազգի բռնցքամարտիկ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթանակ է տարել ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Նա ստացել է մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ»,- ասված է հաղորդագրությունում։