Վուչիչը խնդրել է ԱՄՆ աջակցությունը Կոսովոյում սերբերին պաշտպանելու համար

Լուրեր

27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպել է Օհայոյի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներա-մայոր Ջոն Հարիսի հետ և խնդրել ԱՄՆ-ի աջակցությունը Կոսովոյում և Մետոհիայում սերբերին պաշտպանելու հարցում և կոչ է արել ամրապնդել ռազմավարական գործընկերությունը պաշտոնական Բելգրադի և Վաշինգտոնի միջև․ գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կառուցողական զրույց Օհայոյի ազգային գվարդիայի հրամանատարի հետ… Տարածաշրջանում անվտանգության իրավիճակի, Սերբիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների, ինչպես նաև մեր երկկողմ ռազմական համագործակցության և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների մասին»,- դռնփակ հանդիպումից հետո սոցցանցերում գրել է Վուչիչը:

Հարիսին «մտահոգություններ է հայտնել Կոսովոյում և Մետոհիայում սերբերի անվտանգության հետզհետե ավելի ու ավելի վատ իրավիճակի կապակցությամբ»։ Վուչիչը խնդրել է «ԱՄՆ-ի ավելի ուժեղ աջակցություն» սերբերին պաշտպանելու և նրանց իրավունքների ապահովման հարցում: