Իրանն սկսել է պատնեշներ կառուցել արևելյան սահմանի երկայնքով

Լուրեր

27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
Բոլորը

Իրանը սկսել է պատեր կառուցել իր արևելյան սահմաններով՝ անվտանգության ռիսկերին դիմակայելու համար, ասել է Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատարը. փոխանցում է IRNA գործակալությունը։

Բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի կանխել վառելիքի, ապրանքների և մասնավորապես թմրանյութերի մաքսանենգությունը՝ հավելելով, որ այն նաև փորձում է լուծել անօրինական ներգաղթը:

Իրանցի հրամանատարի խոսքով՝ այս նախագծի առաջնահերթությունը Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանի անվտանգությունն է։

«Անվտանգության և ռազմական գնահատականների հիման վրա ամենակարևոր տարածքները Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմաններն են, որոնց բաժին է ընկնում դեպի Իրան թմրանյութերի ապօրինի շրջանառության 80 տոկոսը»,- հայտնել է գեներալ Գուդարզին:

Նրա խոսքով` պարիսպների կառուցումն արդեն սկսվել է Սիստան և Բելուջիստան և Խորասան-Ռեզավի գավառներում, իսկ հաջորդ փուլը կլինի արևմտյան սահմանների ամրապնդումը` Իլամ, Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան գավառներում։

Գեներալ Գուդարզին ասել է, որ ծրագրի ֆինանսավորումն ապահովված է, և այժմ ուշադրությունը կենտրոնացված է շինհրապարակների վերազինման վրա: