Թուրքիայում երիտասարդների ու երեխաների 40 տոկոսն աղքատության վտանգի տակ է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայում սոցիալական մեկուսացման և աղքատության վտանգի տակ գտնվող բնակչության ցուցանիշը կազմում է 30,7 տոկոս։ Տարիքային խմբերում 0-17 տարեկանների շրջանում այս ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսը։ Այս ցուցանիշով Թուրքիան առաջին տեղում է եվրոպական երկրների համեմատ, գրում է Birgun-ը։

Նշվում է, որ Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) այս տվյալների հետ միաժամանակ հրապարակվել են նաև եվրոպական տվյալները։ Եվրամիությունում սոցիալական մեկուսացման և աղքատության վտանգի տակ գտնվող բնակչության մասնաբաժինը կազմում է 21,4 տոկոս։ Այնտեղ էլ ամեն ինչ  լավ չէ, սակայն ԵՄ երկրներում ցուցանիշը 10 կետով ցածր է, քան Թուրքիայում։

Աղքատությունը միայն 18 տարեկանից ցածր խմբում չի զգացվում։ Թուրքիայում բնակվող 65 տարեկանից բարձր բնակչության 23,1 տոկոսը սոցիալական մեկուսացման և աղքատության վտանգի տակ է։ 2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 16 տոկոս, և երկու տարի շարունակ այն աճում է։ Այժմ կարելի է ասել, որ 65-ից բարձր տարիքից յուրաքանչյուր չորրորդը կանգնած է աղքատության շեմին, կենսաթոշակների կտրուկ անկումը և կյանքի բարձր արժեքը բավարար չեն իրավիճակը փրկելու համար։

65 տարեկանից բարձր անձանց համար Թուրքիան երեք կետով բարձր է ԵՄ միջինից: Այնտեղ 65 տարեկանից բարձր բնակչության 20 տոկոսը սոցիալական մեկուսացման և աղքատության վտանգի տակ է, մինչդեռ Թուրքիայում այդ ցուցանիշը կազմում է 23 տոկոս։

Եվրոպայում կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լատվիան և Էստոնիան, որտեղ այս ցուցանիշը 40 տոկոսից բարձր է, ինչպես նաև Նորվեգիան, որը բարձրացնում է նշաձողը 8 տոկոսով։

Լրատվամիջոցը նշում է, որ Ընտանիքի և սոցիալական հ ծառայությունների նախարարությունը, կարծես, քայլեր չի ձեռնարկել երկու տարիքային խմբերի աճող խնդիրների դեմ։ 2021 թվականին նախարարությանը կից տուն-ինտերնատների թիվը կազմել է 165, իսկ շահառուների թիվը՝ 17 հազար 91 մարդ։ 2024 թվականի օգոստոսի դրությամբ՝ տուն-ինտերնատների թիվը կազմել է 168, իսկ երեք տարում ավելացվել է երեք տուն-ինտերնատ։ 2024 թվականի օգոստոսի դրությամբ՝ նախարարությանն առընթեր տուն-ինտերնատներում բնակվողների թիվը 14 հազար 668 է։

Նույն ժամանակահատվածում մասնավոր տուն-ինտերնատների թիվն ավելացել է մոտ 2 հազարով, իսկ շահառուների թիվը գերազանցել է 13 հազարը։ Մինչ 65 տարեկանից բարձր մարդկանց համար աղքատության վտանգը մեծանում է, նախարարությունը ծերանոցներում ներդրումներ չի կատարել և այս հարցը հանձնել է մասնավոր հատվածին, որն ավելի թանկ ծառայություններ է մատուցում։

Լրատվամիջոցն ընդգծում է՝ տագնապալի իրավիճակ է 18 տարեկանից ցածր բնակչությանը շրջանում։ Եթե ​​ԵՄ-ում մինչև 18 տարեկան բնակչության 25 տոկոսն է աղքատության վտանգի տակ, ապա Թուրքիայում այդ ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսը։ Գրեթե յուրաքանչյուր երկու երիտասարդից կամ երեխայից մեկը գտնվում է ծանր վիճակում։ Մինչև 18 տարեկան բնակչության գրեթե կեսը պայքարում է աղքատության դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի