Փաշինյանի խոստացած 7 տոկոս տնտեսական աճը իրականությո՞ւն է․ Փա՞ստ, թե փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.05.2026 | 23:35
Վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
26.05.2026 | 23:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.05.2026 | 23:20
Հրազդանում «Mazda»-ն բախվել է խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին
26.05.2026 | 23:06
Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
26.05.2026 | 22:54
Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է
26.05.2026 | 22:40
Ինչու Ռուբիոն հապճեպ եկավ և հեռացավ. Միրզոյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:27
Ադրբեջանի ԱԳ նախարարը հուլիսին կարող է այցելել Ռուսաստան
26.05.2026 | 22:13
ՀՀ-ում ոչ մի ադրբեջանցի չի բնակեցվելու. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:00
Փաշինյանը վա-բանկ գնաց՝ ռազմական տեխնիկան կցուցադրվի քարոզարշավի ժամանակ․ սա քննադատելի երևույթ է․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:48
Համոզված եմ՝ փոփոխություն լինելու է․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:44
Պապիկյանն Ավարայրի ճակատամարտում չի եղել, թե չէ պարսիկների բանը բուրդ էր․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:38
Ընդդիմության ո՞ր մեկի հետ Ռուբիոն հանդիպեր, սպասեք` տեսնեք ով որտեղի շպիոնն է. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.05.2026 | 21:25
Ինչպես պետք է քվեարկի հաշմանդամություն ունեցող անձը․ խնդիրների և առաջարկվող բարելավումների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:15
«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում
26.05.2026 | 21:00
Ընդդիմությունը ցայտնոտի մեջ է․ աղաղակում էր՝ ո՞ւր է 8 մլրդը․ զե՛նք ենք գնել, որը կցուցադրվի, փողը դրված է հրապարակում․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը սեպտեմբերի 26-ին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Դրանում առկա մի շարք հետաքրքրական թվեր կան, որոնցից այսօր անդրադառնանք ամենակարևորին՝ տնտեսական աճին:

Factor TV-ի «Փա՞ստ, թե փուստ» հաղորդումների շարքի շրջանակում անդրադառնում ենք աղմկահարույց հայտարարություններին ու խոստումներին․ ստուգում ենք դրանց համապատասխանությունն իրականությանը։ Փաստերի ստուգման ձևաչափով ու գործիքակազմով մանրադիտակի տակ ենք վերցնում հատկապես պաշտոնյաների հայտարարությունները՝ նրանց հաշվետու պահելու համար։

Եվ այսպես՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով կանխատեսվում է մյուս տարի ապահովել 5,6 տոկոս տնտեսական աճ։ Սա այն պարագայում, երբ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարությունը 2021-2026 թվականներին տարեկան միջինում 7% տնտեսական աճի ապահովումը սահմանեց որպես առանցքային թիրախ: Ընդ որում, 7 տոկոսն այն նվազագույն ցուցանիշն էր, որ պետք է ապահովեր կառավարությունը։

«7 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որից մենք պետք է շատ երջանիկ զգանք մեզ»,- ասել է Փաշինյանը։

Ստացվում է, որ մենք ոչ միայն երջանիկ չենք զգալու, այլև նկատելիորեն պակաս ուրախ ենք լինելու, որովհետև 2025-ի համար Կառավարությունը 5,6 տոկոս տնտեսական աճ է նախորոշում։

Փաստացի, այսօր Կառավարության անդամները չեն խոսում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու կայունության ու երկարատև հեռանկարի մասին. այսինքն՝ իշխանությունն իր իսկ նշած թիրախը պահելու խնդիր ունի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն 2025 թվականին, այլ արդեն այս տարվան․ 2024-ի բյուջեում տնտեսական աճը սահմանվել էր 7 տոկոս, մինչդեռ Ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ այս տարի տնտեսական աճը մոտ կլինի 6 տոկոսին։ Ստացվում է՝ արդեն այս տարի Կառավարությունն իր խոստացած 7 տոկոսից ավելի պակաս աճ է ապահովելու։

Իրականում ի՞նչ արդյունք է գրանցվել անցած տարիներին․ 2021-ին Կառավարությունը կարողացավ ապահովել ընդամենը 5,6 տոկոս տնտեսական աճ։ 2022-ին այն շեշտակի աճեց՝ հասնելով 12,6 տոկոսի, որից հետո աստիճանաբար գնում է դեպի նվազում։ 2023-ին 8,4 տոկոս տնտեսական աճ ունեինք, իսկ արդեն 2024-ին և 2025-ին այն մոտ կլինի 6 տոկոսին։

7 տոկոս տնտեսական աճի մասին խոսել է նաև նախկին իշխանությունը։ Ավելի քան տասը տարի առաջ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վճռական հայտարարություն արեց․ «ՀՀ այն Կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա»։

Այս հայտարարությունից մինչև 2016 թվականը Սարգսյանի Կառավարությունը չկարողացավ հասնել նույնիսկ 5 տոկոս տնտեսական աճի և, բնականաբար, հրաժարական չտվեց։ Ի՞նչ է պատրաստվում անել ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականությունը քննադատող Նիկոլ Փաշինյանը, երբ բյուջեի վերանայումների արդյունքում տնտեսական աճի ցուցանիշը նվազում է։ Օրինակ, վերջերս բյուջեի վերանայումից հետո 2023-ի տնտեսական աճը 8,7%-ից իջավ 8,4%-ի, իսկ 2024-ի առաջին կիսամյակինը 9,2%-ից իջավ մինչև 6,6%-ի։

Այսպիսով, մենք ձեզ ներկայացրեցինք իշխող ուժի նախկինում և ներկայում արված հայտարարությունները տնտեսական աճի վերաբերյալ, ցույց տվեցինք դրանց հակասությունները։ Այժմ դուք որոշեք՝ իշխանության խոստացած տարեկան 7 տոկոս տնտեսական աճը փա՞ստ է, թե՞ փուստ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան