Տարածաշրջանի պետությունները լավագույնս գիտեն տեղի խնդիրները և կարող են լուծել դրանք․ Թուրքիայի ԱԳ նախարար

Լուրեր

22.06.2026 | 15:28
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում մեկնարկած Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի հանդիպմանն իր բացման խոսքում հայտարարել է, որ հավաքվել են հարթակի երրորդ հանդիպմանը, որը խորհրդակցական ձևաչափ է Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղության ապահովման և  համագործակցության հնարավորությունների գնահատման համար։

«Այս մեխանիզմի ստեղծման գաղափարը, որը մենք համառոտ սահմանում ենք որպես 3+3 հարթակ, առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի ստորագրմանը հաջորդած շաբաթների ընթացքում, որն ապահովեց հրադադարը Ղարաբաղյան 2-րդ պատերազմում։ Դրա հիմնական նպատակն է արձագանքել հարթակի անհրաժեշտությունը, որտեղ կքննարկվեն Հարավային Կովկասին սերտորեն առնչվող բոլոր հարցերը»,- ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ թեև հարթակը կոչվում է «3+3», ցավոք, դահլիճում մեկ մասնակից ներկա չէ։

«Եվս մեկ անգամ ուզում եմ հայտնել, որ մեր մտերիմ հարևան և բարեկամ Վրաստանի տեղը մշտական ​​է, նա կարող է միանալ այս հարթակին՝ երբ ցանկանա»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

«Անհանգիստ գործընթացներն ու պատերազմները, որոնք մենք ապրում ենք մեր մոտակա աշխարհագրությունում, հումանիտար աղետը և Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքում ճնշումները ևս մեկ անգամ բացահայտում են տարածաշրջանային մակարդակում երկխոսության և համագործակցության կարևորությունը։Կարծում ենք, որ այս տարածաշրջանի պետությունները լավագույնս գիտեն տարածաշրջանային խնդիրները և կարող են լուծել դրանք»,- հավելել է նա։

Ֆիդանը նշել է՝ որպես այդ տեսլականի դրսևորում՝ ակնկալվում է հանդիպման ավարտին ընդունել համատեղ հռչակագիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի