ՀՀ-ի հետ «պատմական և պաշտոնական խաղաղության» կնքումը ճանապարհ կհարթի տարածաշրջանի անշրջելի զարգացման համար․ Թուրքիայի ԱԳ նախարար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Haber  Global-ին տված հարցազրույցում անդրադարձել է այսօր Ստամբուլում մեկնարկած «3+3» հարթակի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նշել է, որ Թուրքիայի, Հայաստանի, ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկելու են ինչպես իրավիճակը Հարավային Կովկասում, այնպես էլ հայ-ադրբեջանական կարգավորումը։

Այդ կապակցությամբ Ֆիդանը հիշեցրել է «տարածաշրջանային պատասխանատվության» հայեցակարգը, որը Թուրքիան շեշտում է վերջին տարիներին։ Նրա խոսքով՝ Թուրքիան դիտարկում է «3+3» հարթակը և տարածաշրջանային նախաձեռնությունները «տարածաշրջանային պատասխանատվության» հայեցակարգի շրջանակում։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ տարածաշրջանի երկրները պետք է միավորեն ուժերը և ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, այլ ոչ թե սպասեն «հեգեմոնի գալուն»։

Նա, միաժամանակ, հայտարարել է, որ Հայաստանի հետ «պատմական և պաշտոնական խաղաղության» կնքումը ճանապարհ կհարթի տարածաշրջանի անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի