Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին ոստիկանությունում դրդել են ինքնավնասման

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Նիջաթ Իբրահիմը ձերբակալվելուց հետո իրեն մարմնական վնասվածներ է հասցրել՝ մեղադրանքի պատճառով։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է նրա կինը՝ Փերվին Իբրահիմը։

Կնոջ խոսքով՝ սեպտեմբերի 9-ին իր ամուսինը ձերբակալվել է ոստիկանության կողմից, նրա դեմ գործ է հարուցվել  Քրեական օրենսգրքի հոդվածով 126.1 (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

«Նասիմիի շրջանի ոստիկանությունը ֆիզիկական ճնշում է գործադրել նրա վրա, որպեսզի ընդունի մեղադրանքը։ Նա, ի նշան բողոքի, սեղանից վերցրել է դանակն ու կտրել կոկորդը՝ ինքնասպանություն գործելու նպատակով։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 17 կար են դրել։ Դրանից հետո Նասիմիի շրջանային դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել է։ Ամուսնուս տեղափոխել են Քյուրդախանի քննչական մեկուսարան»,- պատմել է կինը։

Ինքնասպանության փորձի կապակցությամբ նա կապ է հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Փաստաբան Զիբեյդա Սադիգովան հաստատել է Իբրահիմի ինքնասպանության փորձի մասին տեղեկությունը։ Նա դիմել է դատախազություն, ՆԳՆ և օմբուդսմենին, սակայն ոչ մի արձագանք չի ստացել։

Իբրահիմը հոկտեմբերի 5-ից հացադուլ է հայտարարել քննչական մեկուսարանում։ Նա կարծում է, որ քրեական գործը հարուցվել է ՆԳՆ-ի կողմից երկրից դուրս գալու արգելքի դեմ իր բողոքի պատճառով։ Սեպտեմբերի 6-ին սահմանապահները նրան թույլ չեն տվել նստել Բաքու-Քիշնև չվերթի ինքնաթիռ՝ պատճառաբանելով նշված արգելքը։ Միաժամանակ, թույլ էին տվել ինքնաթիռ բարձրանալ նրա կնոջն ու 2 անչափահաս երեխաներին։ Դրանից հետո նա զանգահարել է ՆԳՆ՝ պահանջելով վերացնել արգելքը և ՆԳՆ-ի շենքի դիմաց սպառնացել է ինքն իրեն այրել։ Սեպտեմբերի 9-ին նրան ձերբակալել են և մեղադրանք առաջադրել։

«Սա կապված է իմ հասարակական գործունեության հետ։ Ես դեմ եմ անօրինականությանը և խստորեն քննադատում եմ այն ​​իմ սոցիալական ցանցերի էջերում, այդ պատճառով ես 2008 թվականից ճնշումների եմ ենթարկվում։ Ահա թե ինչու ինձ արգելեցին լքել երկիրը»,- նախքան ձերբակալվելը լրատվամիջոցներին ասել էր Իբրահիմը։

Հավելենք, որ ակտիվիստը արդեն մեկ անգամ ենթարկվել է քրեական հետապնդման՝ 2021 թվականին, կալանավորվել և դատապարտվել 15 ամսվա ազատազրկման՝ իբրև թե կարանտինային ռեժիմը խախտելու մեղադրանքով։  Կալանավորման իրական պատճառը նախագահականի դիմաց իրականացրած անհատական ​​պիկետն էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի