Էրդողանն ու Միրզոյանը կհանդիպեն Ստամբուլում «3+3» հարթակի երկրների ԱԳ նախարարների հավաքի շրջանակում

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Ստամբուլում վաղը տեղի է ունենալու «3+3» հարթակի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցելու են  Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱդրբեջանիԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին գրում է թուրքական TRT Haber-ը։

Նշվում է, որ հանդիպմանը գնահատվելու են տարածաշրջանում պատերազմի ու հակամարտությունների փոխարեն կայունության հաստատման և բարգավաճման հաստատմանն ուղղված քայլերը, քննարկվելու են համագործակցության կոնկրետ ծրագրեր, այդ թվում՝ տարածաշրջանային կապի ամրապնդումը։ Մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումների շուրջ։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադառնալու է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Անկարայի ջանքերին։ Սպասվում է, որ Ֆիդանը կհայտարարի, որ Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններին, և որ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել նաև Թուրքիայի և Հայաստանի միջև։

Բացի այդ, Ֆիդանն ընդգծելու է տնտեսական ոլորտի կարևորությունը՝ որպես վստահության ամրապնդման միջոցներ և հատկապես կարևորելով կապն ու տնտեսական ինտեգրումը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ հանդիպման շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունելու է հրավիրյալ նախարարներին, իսկ Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունենալու իր գործընկերների հետ։

Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման ավարտին նախատեսվում է համատեղ հռչակագրի ընդունում մասնակից երկրների կողմից։

Հիշեցնենք, որ այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Թեհրանում 2023 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի