ՀՀ դեսպանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ․այս մասին տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցի շուրջ, որ հայ-ուրուգվայական երկկողմ ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել, ինչի ամենավառ ապացույցը Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացումն է:

«Փոխնախագահ Արխիմոնը շեշտել, է, որ Ուրուգվայում միշտ առանձնահատուկ բարեկամական վերաբերմունք է եղել Հայաստանի հանդեպ և այս համատեքստում բարձր է գնահատել ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը», – նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Բեատրիս Արխիմոնը պատրաստակամություն է հայտնել ներդնել առավելագույն ջանքերը՝ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունն ամրապնդելու և երկկողմ համագործակցության նոր եզրեր բացահայտելու համար:

«Հանդիպման շրջանակներում դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները», – հաղորդել է ՀՀ դեսպանությունը: