Փողոցային բառապաշար Քյարամյանից, կոռուպցիայի ակնարկ Աղազարյանին. ինչպե՞ս կվարվի Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 13:54
Զարթոնքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
15.07.2026 | 13:45
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարվածների հետևանքով 7 զինծառայող և առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել
15.07.2026 | 13:34
Դավթաշենի գերեզմանատան մոտ կասկածելի վարք դրսևորած վարորդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է մեթամֆետամին
15.07.2026 | 13:25
Կրակոցներ ու վրաերթ Վաղարշյան փողոցի բակում․ 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
15.07.2026 | 13:18
Հայ գիտնականը՝ Այնշտայնի տեսությունը հաստատող միջազգային հետազոտության հեղինակների թվում
15.07.2026 | 13:07
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
15.07.2026 | 12:56
Բազմաբնակարան շենքերի և ենթակայանների վերանորոգման համար ՀԷՑ-ը կապալառուներ կընտրի
15.07.2026 | 12:45
ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ
15.07.2026 | 12:34
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել
15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 12:02
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
15.07.2026 | 11:50
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Բոլորը

Մատ թափ տալով, իրար վիրավորելով, «արա»-ով ու փողոցային բառապաշարով նշանավորվեց Հայաստանում հանցավորության վիճակին նվիրված խորհրդարանական քննարկումը։ Երեկվա լսումների ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և իշխող ուժի պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև ակնհայտ լարվածություն ծագեց, երբ պատգամավորն ակնարկեց, որ տևական ժամանակ սպասում են՝ ՔԿ նախագահը գա իշխանական խմբակցություն հանդիպման։

Իրավիճակն ավելի սրվեց, երբ Աղազարյանն ուղիղ հայտարարեց, որ Քյարամյանն իր վրա ճնշում է գործադրել։ Կողք-կողքի նստած Քյարամյանը և Աղազարյանը թեժ խոսակցությունը շարունակեցին արդեն միմյանց վիրավորելով, այդ ընթացքում ՔԿ նախագահն ուշագրավ ռեպլիկ արեց Աղազարյանի որդու քրգործի մասին։

Քիչ էր մնում՝ Ազգային ժողովում հերթական ձեռնամարտը գրանցվեր․ միջամտեցին Սասուն Խաչատրյանը և Վլադիմիր Վարդանյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը կանխարգելիչ քայլ արեց՝ նստելով Քյարամյանի տեղում, բայց Աղազարյանը չէր հանդարտվել անգամ քննարկման ավարտից հետո։

Արդեն այսօր տհաճ միջադեպին փորձեց գնահատական տալ իշխող ուժի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով՝ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։

Արդյո՞ք հետևանք լինելու է․ երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում Արգիշտի Քյարամյանի հնարավոր պաշտոնանկության մասին։ Տեսանյութ էր տարածվում, թե ինչպես է Քյարամյանին սպասարկող մեքենան ուշ գիշերով Կառավարության շենքի դիմաց հայտնվել։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե Քյարամյանը միջադեպից հետո հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։

«Պարոն Քյարամյանն այս պահին իր բնականոն ռեժիմով աշխատում է»,- փոխանցեց Աբրահամյանը։

Այնուամենայնիվ, երեկվանից միջադեպը քաղհասարակության քննադատության թիրախում է։ Միջադեպին ականատես «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ առավել խնդրահարույց է եղել Հովիկ Աղազարյանի պահվածքը։

Ընդդիմությունը, այնինչ, շեշտում է՝ երեկվա դեպքը ստվերել է առավել կարևոր հարցերը, մասնավորապես, իշխող ուժը խոստովանել է՝ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց։

Իոաննիսյանն իր հերթին ուշադրություն է հրավիրում Քյարամյանի աղմկահարուց հայտարարությունից հետո Աղազարյանի պատասխանին։

Ընդդիմադիր պատգամավորն էլ նկատում է՝ իշխանությունը կոմպրոմատային քաղաքականություն է վարում՝ չխնայելով նաև թիմակցին։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, սակայն, նկատում է՝ Քյարամյանը չպետք է ամբիոնից հայտարարեր այդ մասին։

Թե ի՞նչ հետևանք կունենա երեկվա աղմկահարույց միջադեպը, այս պահին անորոշ է։ Factor TV-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատգամավորի և ուժային կառույցի ղեկավարի հետ կապված որևէ գործընթաց կլինի։ Մեզ, սակայն, տեղեկացրեցին, որ իրենց նման գործառույթ վերապահված չէ։

Առավել ուշագրավ էր Գլխավոր դատախազության պատասխանը։ Ուսումնասիրվո՞ւմ է արդյոք, Քյարամյանի հայտարարությունը․ իրավապահ կառույցից Factor TV-ի այս հարցին պատասխանելու համար գրավոր հարցում են ուզել, թեև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անձամբ էր ներկա միջադեպին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան