Ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Լուրեր

09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
Բոլորը

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ՝ Ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակեպվել էր աննախադեպ և բացառիկ միջոցառում. կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցելու և իրենց աշխատանքներն անձամբ ներկայացնելու համար քրեակատարողական հիմնարկ էին բերվել «Սևան», «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների ստեղծագործող ազատազրկված անձինք․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։

Ցուցահանդեսին ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, վարչակազմի ներկայացուցիչներ, Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ՄԻՊ, ՀԿ ներկայացուցիչներ, թանգարանների տնօրեններ և այլ հյուրեր։ Միջոցառմանը հրավիրված են եղել նաև մասնակից ազատազրկված անձանց հարազատները։

Ազատազրկված անձինք հյուրերին ներկայացրել են իրենց հեղինակած աշխատանքների խորհուրդը, ստեղծագործման ընթացքն ու բնույթը։ Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտել են ցուցանմուշները, տպավորվել ազատազրկված անձանց՝ ճաղերից այն կողմ ոգեշնչման աղբյուրներ գտնելու կարողությունից։

Ցուցահանդեսից ստացված ողջ հասույթն ուղղվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։