ՔՊ-ի ազդեցությունը դատական համակարգի վրա․ արդյո՞ք կոռուպցիա կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
Բոլորը

Դատական համակարգում արդյո՞ք կոռուպցիա կա, ովքե՞ր են դառնում դատավորներ, և արդյո՞ք նրանք որակյալ որոշումներ են կայացնում։ Այս հարցը դեռ չի կորցրել իր արդիականությունը։ Բարեվարքություն, արդարամտություն, ապաքաղաքականացվածություն, պատասխանատվության զգացում ու մասնագիտական կարողություններ։ Ահա այսպիսի որակներ պետք է ունենան նորընտիր դատավորները։ Մինչդեռ Factor TV-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատավորներ են դառնում քաղաքական գործունեությամբ զբաղվածներ, կառավարող ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձանց հարազատներ։ Օրինակ՝ դատավոր Դավիթ Սարգսյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի եղբայրն է։ Դատավոր Մասիս Մելքոնյանը «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ է, և անցել է քրեական գործով։

Մինչև դատավոր դառնալը քրեական գործով անցնել է նաև Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը, որի անունը շոշափվել է մի քրեական գործով, նա ունեցել է վկայի կարգավիճակ, բայց ուշագրավ է, որ 6 մլն դրամ է վճարել՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։ Կան նաև դատավորներ, որոնք ունեն քաղաքական կապեր։ Դատավոր Գուրգեն Մալխասյանի երկու որդիներից յուրաքանչյուրը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 2 մլն 200 000 դրամ է նվիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Դատավորն ասել է՝ տեղյակ չի եղել դրանից։ Դատավոր Դավիթ Արղամանյանը 2018-ի հեղափոխության ժամանակ թմբուկ էր զարկում։

ՔՊ-ական նախկին դատավոր Արթուր Դավթյանը ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով  ընտրվեց Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական պալատի դատական կազմի դատավոր, հետո դարձավ հակակոռուպցիոն պալատի նախագահ։ Ի վերջո չմոռանանք՝ ԲԴԽ-ն նախագահում է ՔՊ-ի կառավարության նախկին անդամ Կարեն Անդրեասյանը։ Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ԲԴԽ-ի կազմը՝  Կարեն Անդրեասյանի նախկին աշխատակիցը ՄԻՊ-ից, նրա սանիկը։ ԲԴԽ անդամ են եղել նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը, որը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է։ Սնանկության դատարանի դատավոր նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը, որը Նիկոլ Փաշինյանի մտերիմ Վահե Ղալումյանի ազգականն է։

Դատական համակարգը համալրվել է Դատական դեպարատամենտի, ինչպես նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ Արդարադատության նախարար եղած ժամանակ նախարարությունում աշխատած մի շարք աշխատակիցներով։
Քննարկմանը մասնակցում են՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, ԿԿՀ-ի (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի) ներկայացուցիչ Մարիաննա Բաղինյանը, փաստաբաններ Միհրան Պողոսյանը և Վարազդատ Հարությունյանը։