Արգիշտի Քյարամյանը հրաժարական կտա՞․ ներիշխանական լեզվակռիվը կունենա՞ հետևանքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
Բոլորը

Նախօրեին Ազգային Ժողովում հանցավորության դեմ պայքարին նվիրված քննարկումը քիչ էր մնում՝ վերածվեր ձեռնամարտի։ Բայց այս անգամ՝ ընդդիմություն-իշխանություն ավանդական դարձած բախումը չէր։ Բորբոքված իրար վրա էին գոռգոռում, ձեռք թափ տալիս ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ «Ոտքից գլուխ արա՛ ես», «Բան ասեցի՞ք․ այդ սև շորերով պատգամավո՛րը»,-  խորհրդարանում այսպիսի արտահայտություններ էին հնչում։ Աղազարյանը Քյարամյանից հետաքրքրվում էր՝ ինչպե՞ս ստացվեց, որ «ավտոներկրմամբ զբաղվող 100-ավոր ընկերությունների տերեր հանցագործ դարձան»։ ՔՊ-ական պատգամավորը պնդում էր, թե կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց, և որ իր տղային խնդրել է՝ կոմպրոմիսի չգնալ։

Վեճի կուլմինացիան թերևս այն էր, որ Քյարամյանը Աղազարյանին խնդրեց մեկնաբանել․ «Ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն այդպիսի վարույթներով վերադարձնելու վերաբերյալ»։ Ի պատասխան՝ Աղազարյանը խնդրեց անուններ տալ, հակառակ դեպքում՝ ստախոսության մեջ մեղադրեց։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, եթե վրա չհասներ, գուցե ձեռնամարտի ականատես լինեինք։

Factor TV-ի տաղավարում իրավապաշտպաններին խնդրել ենք գնահատական տալ այս միջադեպին, ինչպես նաև, առհասարակ, Քննչական կոմիտեի աշխատանքին։ Քննարկմանը մասնակցել են՝ Ժաննա Ալեքսանյանը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, Արա Ղարագյոզյանը՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան։