Վրաստանի ընտրությունների արդյունքները պակաս կարևոր չեն Հայաստանի համար, քան ԱՄՆ-ինը․ Օլեսյա Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

«Վրացական երազանքը», ամենայն հավանականությամբ, կհավաքի ձայների մեծամասնությունը Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, սակայն հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք այդ ձայները կբավականացնեն կառավարություն ձևավորելու համար, Factor TV-ի հետ զրույցում նշում է անվտանգության և հակամարտությունների հարցերով տարածաշրջանային փորձագետ Օլեսյա Վարդանյանը։

Փորձագետը շարունակում է, որ ընտրություններից հետո կարող են լինել ընդդիմության հանրահավաքներ, սակայն նա գլխավոր վտանգը տեսնում է ռուսական կողմի հնարավոր միջամտության մեջ, որը ռազմական ներկայություն ունի Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների տարածքում։

Նա նշում է, որ Բիձինա Իվանիշվիլիի իշխող «Վրացական երազանքը» իշխանության է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարգախոսներով, սակայն այդ գործընթացը հանգեցնում է Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման և Ռուսաստանի հետ մերձեցման։ Վրաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կռվել է Ռուսաստանի դեմ, իսկ հիմա ավելի է մոտենում նրան։

Ինչ վերաբերում է վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտություններին, Վարդանյանը նշում է, որ 2008 թվականից ի վեր Վրաստանը չի ծրագրել այդ հակամարտությունները լուծել ռազմական ճանապարհով։

Ռուսաստանի հետ Վրաստանի մերձեցումը փորձագետի կարծիքով կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։ Նա նշում է, որ եվրոպացի քաղաքական գործիչները կարծում են, որ Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին անհնար է առանց Վրաստանի։ Այդ իսկ պատճառով Վրաստանում ընտրությունների արդյունքները Հայաստանի համար պակաս կարևոր չեն, քան ԱՄՆ-ում, եզրափակում է փորձագետը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի փակուղու մտքին, փորձագետը նշում է, որ 2020 թվականի պատերազմում տարած հաղթանակից և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը շատ քիչ մոտիվացիա ունի կարգավորման գնալու, քանի որ հասել է իր ուզածին։
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով Հայաստանը բանակցությունները շարունակելու այլընտրանք չունի։  Բացի այդ, փորձագետը նշում է, որ հայ-ադրբեջանական գործընթացի արդյունքները կապված են ռուս-ուկրաինական պատերազմում տեղի ունեցողի հետ, Վրաստանում, ԱՄՆ ընտրությունների, Մերձավոր Արևելքի հակամարտության հետ։

Նա նաև կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն անհետևողական և հանդուրժող արձագանքը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը դադարեց վախենալ միջազգային հետևանքներից։  Նա նաև նշում է, որ ամբողջ աշխարհում աճող անկայունության և ռազմականացման պայմաններում Հարավային Կովկասում այլ բան սպասել պետք չէ։

«Ամեն ինչ տանում է նրան, որ ինչ-որ բան սխալ է լինելու, և դուք պետք է տեր կանգնեք ինքներդ ձեզ»,- եզրափակում է փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան