Մենք կշարունակենք անխոնջ պայքարել այնքան ժամանակ, մինչև չստեղծվի անկախ և ինքնիշխան Պաղեստին պետություն․ Էրդողան

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  կարող են կանխատեսել, թե ինչի կհանգեցնի Իսրայելի ծավալապաշտությունը, որը գնալով ավելի «լկտի և ագրեսիվ» է դառնում,  գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք բոլորս ամոթի զգացումով հետևում էինք, թե ինչպես են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային կազմակերպությունները լիովին անօգնական վիճակում Իսրայելի լկտիության առջև», – ասել է Էրդողանը «Պաղեստինի ապագան» համաժողովում։

Նա նշել է, որ Պաղեստինի ժողովուրդը տասնամյակներ շարունակ ապրում է այդ ճնշումը և Իսրայելի բռնազավթման, ոչնչացման քաղաքականությունը շարունակվում է 76 տարի։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մինչև ե՞րբ է հետևելու, թե ինչպես է մեր տարածաշրջանը վերածվում արյան ծովի, իսկ Գազայի խաղաղ բնակիչները ողջ-ողջ այրվում են: Ինչպես է ՄԱԿ-ը, որը չի պաշտպանում իր անձնակազմի իրավունքները, պաշտպանելու է այլոց իրավունքները»,-ասել է թուրքական պետության  նախագահը՝ն շելով, որ Թուրքիան միակ երկիրն  է, որը ոչ միայն ամենաուժեղ արձագանքն է ցույց տվել Գազայում տեղի ունեցած ջարդերին, այլև կոնկրետ միջոցներ է ձեռնարկել Իսրայելի դեմ։

«Մենք կշարունակենք անխոնջ պայքարել այնքան ժամանակ, մինչև չստեղծվի անկախ և ինքնիշխան Պաղեստին պետություն 1967 թվականի սահմաններով ևԱրևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- եզրափակել է Թուրքիայի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի