Իսրայելը մտադիր է հարվածել Իրանի ռազմական, ոչ թե միջուկային կամ նավթային օբյեկտներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը պատասխան հարված հասցնելիս թիրախավորելու է Իրանի ռազմական, ոչ թե միջուկային կամ նավթային օբյեկտները։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է  DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով The Washington Post-ը։ Խոսքն, ըստ ամենայնի, հեռախոսազրույցի մասին է, որը տեղի էր ունեցել երկու երկրների առաջնորդների միջև հոկտեմբերի 9-ին։

Լրատվամիջոցը նշում է, որ իսրայելական ծրագիրը՝ միայն հարվածելու Իրանի ռազմական օբյեկտներին, Վաշինգտոնում ընդունել են «թեթևությամբ»։ Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ իրանական նավթային օբյեկտների վրա հարձակումը կարող է հանգեցնել աշխարհում էներգակիրների գների աճի, իսկ միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է հետագա էսկալացիա հրահրել և ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։ Բայդենն ավելի վաղ Իսրայելին կոչ էր արել «մտածել այլ տարբերակների մասին»։

The Washington Post-ը ընդգծում է, որ «ավելի զուսպ դիրքորոշումը», որն այժմ վերցրել է Նեթանյահուն, ազդել է ԱՄՆ նախագահի որոշման վրա՝ հզոր THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը Մերձավոր Արևելքի դաշնակցին ուղարկելու վրա։ Պենտագոնը հոկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Իսրայելում կտեղակայվի THAAD մարտկոց:

Վաշինգտոնում աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Իսրայելի հարվածն Իրանին պետք է տեղի ունենա նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, պարզաբանելով, որ եթե Իսրայելը չպատասխանի իր տարածքի զանգվածային հրթիռակոծմանը, Թեհրանում կարող են դա մեկնաբանել որպես թուլության նշան։

Բացի այդ՝ ԱՄՆ-ի հետ  հետ խորհրդակցությունների արդյունքում Իսրայելը հայտարարել է, որ կդադարեցնի գործողությունները Լիբանանում «առաջիկա շաբաթներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի