Միայնակ գայլը՝ Արայիկ Խանդոյանը, տուժող է ճանաչվել

Լուրեր

12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
Բոլորը

«Սասնա-ծռերի» գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ծեծի ենթարկվելու գործով տուժող է ճանաչվել։ Այս մասին լրագրողներին հայտնեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։ 

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ տուժող է ճանաչվել նույն գործով մեկ այլ ամբաստանյալ՝ Մխիթար Ավետիսյանը, ում շահերը ներկայացնում է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին դատարանում  ոստիկանի համազգեստով 15 անձ դաժան ծեծի էին ենթարկել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանին, ինչպես նաև դատարանի վարչական շենք տեղափոխված «Սասնա-ծռերի» գործով մի շարք ամբաստանյալների:

Ըստ հայտարարությունների՝ նրանց նկատմամբ բռնություն էին գործադրել ոստիկանները։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով։ Մինչդեռ փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը պնդել էր, որ  ոստիկանները չեն ծեծել «Սասնա ծռերին»:

Նշենք նաև Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իշխանությունները պարտավոր են շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն իրականացնել ծեծի մասին պնդումների վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: