«Իշխանությունները պարտավոր են պատասխանատվության ենթարկել մեղավորներին». HRW-ը՝ «Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու մասին

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Զինված ընդդիմադիր խմբի 4 անդամ Հայաստանում դատաքննության ժամանակ ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել». այս մասին հաղորդագրություն է տարածել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Խոսքը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի մասին է:

«Իշխանությունները պարտավոր են շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն իրականացնել ծեծի մասին պնդումների վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին», – ասված է HRW հաղորդագրության մեջ:

«Մեղադրյալների դեմքերին, գլխին, որովայնին, մեջքին և ոտքերի վրա հարվածների հետքեր և վերքեր են հայտնաբերվել, որոնք ենթադրաբար հունիսի 28-ին դատարանի շենքում տեղի ունեցած միջադեպի հետևանք են»,- իր հայտարարության մեջ նշել է իրավապաշտպան կազմակերպությունը:

«Կալանավորված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը արգելված է ցանկացած պարագայում: Ներկայացված մեղադրանքի հետ կապված զայրույթի որևէ չափաբաժին կամ դատական նիստի լարվածության աստիճան չեն կարող արդարացնել պաշտպանյալների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրումը», – հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch կազմակերպության տնօրեն Գիորգի Գոգիան:

«Իշխանությունները հստակ պարտավորություն ունեն անմիջապես և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- Նշել է կազմակերպության տնօրենը: