ՌԴ-ում ֆրանսիացի քաղաքագետը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խախտելու համար

Լուրեր

09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
Բոլորը

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը ֆրանսիացի քաղաքագետ Լորան Վինատյեին երեք տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում։ Նա մեղադրվում է Ռուսաստանի ռազմական գործունեության մասին տեղեկություններ հավաքող «օտարերկրյա գործակալ» գրանցումից խուսափելու մեջ (Քրեական օրենսգրքի 330.1 հոդվածի 2-րդ մաս): Այս մասին հայտնում է Mediazona-ն։

Պաշտպանական կողմը խնդրել է նրան տուգանքի ենթարկել։

Վինատյեի գործը, նրա խնդրանքով, դիտարկվել է հատուկ կարգով՝ առանց ապացույցների ներկայացման:

Ըստ քննիչների՝ 2021 թվականի ապրիլին և 2022 թվականի օգոստոսին Վինատյեն հանդիպել է երեք ռուսների հետ և տեղեկություններ հավաքել զորքերի մոբիլիզացիայի, մարտական պատրաստության և քաղաքական իրավիճակի մասին, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանի անվտանգության դեմ։ Նա, իբր, նրանցից մեկին հարցրել է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղակայման մասին, մյուսին՝ մոբիլիզացիայի։

Վինատյեն կալանավորվել է 2024 թվականի հունիսին։ Ռուսաստանում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսը միջնորդել է նրան տեղափոխել տնային կալանքի՝ վստահեցնելով, որ մեղադրյալը չի խուսափի դատից։

Օտարերկրացու պաշտպանական կողմը նշել է, որ նա ունի չորս երեխա, որոնցից երկուսն անչափահաս են, իսկ մեկը՝ հաշմանդամ։

2014 թվականից Լորան Վինատյեն աշխատում է Մարդասիրական երկխոսության շվեյցարական հասարակական կազմակերպությունում՝ որպես Ուկրաինայում կազմակերպչական գործունեության խորհրդատու։ Նա քաղաքական գիտությունների դոկտորի կոչում է ստացել Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որտեղ մասնագիտացել է հակամարտությունների կառավարման ոլորտում:

Ինքը՝ Վինատյեն, ասում է, որ չգիտեր, որ պետք է գրանցվեր որպես «օտարերկրյա գործակալ»: ՌԴ Արդարադատության նախարարությունը ձերբակալությունից հետո նրան ներառել է «օտարերկրյա գործակալների» միասնական ռեգիստրում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի