Փաշինյանը ռուսամե՛տ է նախկիններից. ԱՄՆ-ի օգնելու շանսը չի օգտագործում. աբսուրդ է ասածը՝ ՀԱՊԿ-ը քըխ է, ԵՏՄ-ն պուպուշ. Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.10.2024 | 21:00«Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ներքաղաքական գործընթացների, մասնավորապես՝ Փաշինյանի իշխանության հեռացման նպատակով ծավալվող ընդդիմադիր գործողությունների, նախկին նախագահներ Սարգսյանի և Քոչարյանի քաղաքական թիմերի կողմից Փաշինյանին հեռացնելու հավանականության, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ այս ուժերի դասավորությունների և դիրքավորումների մասին։ Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով Փաշինյանի իշխանության ձեռնարկած քայլերը, «Խաղաղության պայմանագիր» կնքելու հնարավորությունները, ՀՀ-ից ռուս սահմանապահների հեռացման նշանակությունը, հայ-ռուսական հարաբերություններում առկա լարումը, ինչպես նաև՝ Արևմուտքի հետ ռազմաքաղաքական գործակցության խորացման անհրաժեշտության հանգամանքը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։