Խնձորեսկի բնակչի 14 կովը կորել է․ կասկածում է, որ սահմանն են անցել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Սյունիքի մարզի Վերին Խնձորեսկ բնակավայրի բնակիչ Գարիկ Մանգասարյանի 14 կովերը հոկտեմբերի 10-ին արոտ են գնացել ու չեն վերադարձել։ Արդեն 4-րդ օրն է՝ գյուղացին չգիտի, թե նախրի հետ ինչ է եղել։
Գարիկ Մանգասարյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առավոտյան նախիրը Խնձորեսկի ձոր կոչվող տարածքի արոտավայր է տարել հովիվը և վերդարձել։ Երբ մեկ ժամից կրկին գնացել է, նախրից միայն 2 կով է դաշտում մնացած եղել, 13 կովն ու 1 երինջը տարածքում չեն եղել։ Անասնատերը կասկածում է, որ կովերն անցել են սահմանը։ Խնձորեսկի բնակչի խոսքով՝ խոշոր եղջերավորների հետքերը սահմանային հատվածում է նկատել։

«Արոտավայրը սահմանից 200-300 մետր հեռավորության վրա է։ Հետքը տեսել եմ սահմանին, բայց անձրևը մաքրել է, հիմա պարզ չի երևում։ Հնարավոր է՝ իմ կովերն անցել են սահմանը, ադրբեջանցիներն էլ մոտեցել են և ձորից տարել»,- նշեց նա։

Գարիկ Մանգասարյանը դիմել է տարածքի իրավապահ բոլոր կառույցներին՝ ոստիկանություն, ԱԱԾ, բայց դեռ ոչինչ հայտնի չէ։

Մանգասարյանների բազմանդամ ընտանիքի ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունից ստացած եկամուտն է։ Գարիկ Մանգասարյանը սրտնեղում է՝ վնասի չափն ահռելի է, հիմա չգիտի, թե մի քանի օրից ինչպես է անելու անասնապահության համար վերցրած վարկի հերթական վճարումը։

«Հաշվում եմ՝ մի կովի արժեքը 450. 000 -500. 000 դրամ է, դե գումարեք ու տեսեք՝ 13 կովի և 1 երինջի գումարն ինչքան է կազմում։ Այդ կովերի համար 5 մլն դրամի վարկ եմ վերցրել։ Ընտանքի անդամների ոսկեղենը տարել եմ, բանկում դրել, ու գումար վերցրել, որ խոտ առնեմ, ցորեն ու գարի։ Կաթի լիտրը 110 դրամով զավոդին եմ հանձնում, որ փողը տամ վարկի տոկոսներին։ Ամսի 28-ին պիտի փող փակեմ բանկին, հիմա կովերն էլ չկան, չգիտեմ՝ վարկս ոնց եմ փակելու»,- նշեց գյուղացին։

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Խնձորեսկ, Արավուս, Տեղ և հարևան բնակավայրերը սահմանամերձ են դարձել։ Այս ընթացքում եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիները սահմանից հայերի անասուններին են քշել-տարել։

Հիշեցնենք՝ նման մի դեպք հունվարին էր գրանցվել․ 5 ադրբեջանցի, որոնցից մեկը զինված, արոտ տանելիս հափշտակել էին Արավուս բնակիչներից մեկի շուրջ 270 գլուխ ոչխարները։ Երբ ադրբեջանցիները հարձակվել էին հոտի վրա, երիտասարդ հովիվը ձիով էր եղել, կարողացել էր արագ հեռանալ։ Մեկ օր անց ադրբեջանցիները բանակցությունների արդյունքում վերադարձրել էին գյուղացու հոտը։

Մանյա Պողոսյան