Եթե իմ նկատմամբ ճնշում լինի, էլի չեմ համարի ճնշում․ Գալուստ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
Բոլորը

«Իբրև Կառավարություն կա, բայց ամբողջ դաշտում միայն Նիկոլ Փաշինյանն է․ հա՛մ խոսում է, հա՛մ կատարում է, հա՛մ ոչնչացնում է, հա՛մ գնում է առաջ, այսինքն` այն խնդիրը,  որը վերաբերում է պետականաշինությանը, դեռևս Հայաստանում չի ստացվում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։

Հստակեցնող հարցին՝ իսկ արդյոք Սերժ Սարգսյանի ժամանակ որոշումներ կայացնողն ու հրահանգներ տվողը Սերժ Սարգսյանը չէ՞ր, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ «Սերժ Սարգսյանը տալիս էր հրահանգներ, ըստ իր քաղաքական կարողության և ըստ իր պաշտոնի։ Սերժ Սարգսյանը երկրի նախագահն էր և իրավունք ուներ իր կարծիքն ասել և քննարկել, մինչդեռ նրա հիմնական մոտեցումն այնպիսին էր, որ հարցերի վերաբերյալ մեծ քննարկումներ էին տեղի ունենում»։ 

Հարցին՝ արդյոք ՀՀ-ում նկատվում են բռնաճնշումներ և արդյոք ինքն ու իր ընտանիքը ճնշումների ենթարկվել են, Գալուստ Սահակյանը պատասխանեց․«Եթե իմ նկատմամբ ճնշում լինի, էլի չեմ համարի ճնշում»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։