Նկարչի արվեստանոցը նրբերշիկի արտադրամաս չէ, որ նույն կերպ հարկվի, նոր օրինագիծ է պետք. Սուրեն Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

«Նկարիչների միությունը պարզապես գույք, հասցե, տարածք չէ, այն ունի պատմություն, մշակութային արժեք: Չկա կոնկրետ ընթացակարգ` պետականացումից հետո ինչ է լինելու, ինչպես է տնօրինվելու միությունների գույքը: Ընդ որում՝ մեզ պատկանող շենքերը երբեք պետությանը չեն պատկանել»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը` անդրադառնալով դեռևս մարտին բարձրացած աղմուկին ստեղծագործական միությունների շենքերի պետականացման հետ կապված: Չնայած Դատախազության նախաձեռնության դեմ բողոքին՝ այս հարցը վերջերս Ազգային Ժողովում կրկին բերվեց օրակարգ:
«Մենք սեփականազրկվում ենք, այս խնդիրը պետք է օր առաջ լուծում ստանա, մինչև դա չլինի, մենք չենք հանգստանա: Միությունը վերջին տարիներին ինչ-որ չափով ոտքի էր կանգնեցրել, իսկ այս խնդիրը խանգարում է մեզ, ամեն ծրագիր կանգ է առել, անորոշություն է: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ ստեղծագործական միությունների շենքերի պետականացումից հետո հաջորդ իշխանությունը չի գա ու չի ասի` պետական սեփականություն է, ազատեք տարածքը»,-շեշտում է Սուրեն Սաֆարյանը:
Նա անդրադառնում է ոլորտի այլ խնդիրների ևս: Սաֆարյանի խոսքով` անհրաժեշտ է օրինագիծ, որով ստեղծագործական միությունները կառանձնանան այլ միություններից ու ՀԿ-ներից. «Այդ դեպքում նոր նկարիչները կունենան ստաժ, բժշկական ապահովագրություն և այլն»:
Սուրեն Սաֆարյանը ընդգծում է` այսօր նկարիչների արվեստանոցները հարկվում են արհեստանոցների նման`որպես հասարակական օբյեկտ. «Բայց մենք արտադրող չենք, մենք ստեղծագործող ենք, մենք նրբերշիկի արտադրամաս չենք: Արվեստանոցների գույքահարկի դրույքաչափը պետք է նվազեցնել: Նկարիչը ամեն օր արտադրանք չի տալիս. նա կարող է, օրինակ, աշխատել մեկ տարի և որևէ կտավ չվճառել»:
Թե որքանով են նկարիչներն այսօր Հայաստանում մտավորական ակտիվ խավ, Սաֆարյանը պատասխանում է. «Մտավորականի կարծիքը միայն ցույցերին չէ, որ պետք է լսել, դա արդար չէ: Խաղաղ ժամանակ ևս նա ունի իր ձայնի լսելիության անհրաժեշտություն»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան