Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին. Քննարկվել են հանրության վրա ազդեցության, թվային գրագիտության և այլ հարցեր

Լուրեր

11.10.2024 | 22:10
Ռուսական բանակը Կուրսկի շրջանում ամենախոշոր հակահարձակումն է իրականացրել Ուկրաինայի ԶՈՒ-ի ներխուժումից ի վեր. The Moscow Times
11.10.2024 | 21:55
Իլոն Մասկը ներկայացրել է Cybercab անօդաչու տաքսին և Robovan ավտոբուսը
11.10.2024 | 21:43
Բաքվում COP29-ի ժամանակ ժողովրդավարության պաշտպանները հնարավորություն ունեն Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների ոտնահարման համար․ Freedom House
11.10.2024 | 21:29
Փաշինյանը ՔԿ մի խումբ ներկայացուցիչների պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և արժեքավոր նվերներով
11.10.2024 | 21:16
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
11.10.2024 | 21:00
«Ասաց, ոնց որ ավտոյից մի բան ընկավ»․ վթարված «Գազել»-ի դեպքով քրեական վարույթ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2024 | 20:43
Թրամփը հաղթում է Հարիսին ընտրողների աջակցության մակարդակով․ Rasmussen Reports
11.10.2024 | 20:27
Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացված է, և վերադարձ լինել չի կարող․ Փաշինյանը՝ ՔԿ 10-ամյակին
11.10.2024 | 20:15
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
11.10.2024 | 20:00
ԲԱՆԱՎԵՃ․ Արցախը Հայաստան չէ, և վե՞րջ․ ՍԴ-ի որոշումը՝ Սահմանադրություն փոխելու Ալիևի պահանջների ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2024 | 19:53
Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
11.10.2024 | 19:44
Ինչու է բերման ենթարկվել ակտիվիստ Արթուր Չախոյանը․ ՆԳՆ-ի և ոստիկանության պարզաբանումները
11.10.2024 | 19:30
Գո՞հ են քաղաքացիները Ավինյանի աշխատանքից. լրացավ քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2024 | 19:16
Հայաստանը «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար 236 մլն եվրոյի վարկ կներգրավի ՎԶԵԲ-ից
11.10.2024 | 19:00
Ինչ կարողություն է կուտակել Քոչարյանի և Սարգսյանի օրոք նախարար աշխատած Դավիթ Հարությունյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի ներկայացուցիչներին՝ Արևելյան Եվրոպայում կորպորատիվ հարցերով տնօրեն Սերգեյ Սոկոլովին և Կենտրոնական Ասիայի, Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների հետ կապերի ղեկավար Բուրժուև Ազամատին․ տեղեկացնում են ԲՏԱՆ-ից։

Մանթաշյանն անդրադարձել է «ՏիկՏոկ»-ի հետ համագործակցությունը զարգացնելու, հանրության վրա ազդեցության ու հետևանքների, դրանց կանխարգելման շուրջ լուծումներ գտնելու, անվտանգության նորմեր գործադրելու հետ կապված հարցերին, թվային գրագիտությանը և այլն: Նախարարի առաջին տեղակալը կիսվել է նաև իր մտահոգություններով՝ պայմանավորված ԱԲ միջոցով պատկերների ստեղծմամբ, ապատեղեկատվության տարածման խնդիրներին և ԱԲ կիրառման բովանդակության մակագրման և նշագրման կարևորության մասին։

Սերգեյ Սոկոլովը ներկայացրել է վերջին տարիներին գործադրված ջանքերը և խնդիրների կանխարգելման նպատակով ընկերության կողմից տարվող աշխատանքները, նոր գործառույթների ներգրավման գործընթացները և տարբեր ոլորտներին առնչվող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ հայաստանյան «ՏիկՏոկ»-ում տարվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նշյալ խնդիրների շուրջ հետագա քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն: