Թրամփը հաղթում է Հարիսին ընտրողների աջակցության մակարդակով․ Rasmussen Reports

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Rasmussen Reports-ի հարցման համաձայն՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրողների աջակցությամբ 2 տոկոսային կետով առաջ է իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսից։ Նախկին նախագահին աջակցում է հարցման մասնակիցների 48%-ը, իսկ Հարիսին՝ 46%-ը։

Հարցվածների 3%-ն ասել է, որ ընտրություններում քվեարկելու է այլ թեկնածուի օգտին, ևս 3%-ը չի կողմնորոշվել ընտրության հարցում։ Սոցիոլոգիական ընկերությունը հետազոտությունն անցկացրել է հոկտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, հարցմանը մասնակցել է 2,2 հազար մարդ։

Թրամփը հինգերորդ շաբաթն է՝ գլխավորում է Rasmussen Reports-ի հարցումները։ Մի քանի ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք անցկացվել են սեպտեմբերին և հոկտեմբերի սկզբին, ցույց են տվել, որ ամերիկացիների 49%-ը կքվեարկեր հանրապետական թեկնածուի, մինչդեռ 47%-ը՝ դեմոկրատ Քամալա Հարիսի օգտին։

Այլ հարցումների մեծ մասը բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս։ Օրինակ, ըստ սոցիոլոգիական հետազոտությունների ագրեգատորի, Թրամփը զիջում է Քամալա Հարիսին միջինը 2-3 տոկոսային կետով։ The FiveThirtyEight ագրեգատորը ցույց է տալիս, որ, ըստ միջին ցուցանիշների, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն հանրապետականից առաջ է անցել 2,4%-ով։

Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի առաջին բանավեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։ CNN-ի և SSRS-ի հետագա հարցման արդյունքների համաձայն՝ դեմոկրատ թեկնածուն հաղթում է, նրան աջակցել է հարցվածների 63%-ը։

Թրամփը հայտարարել է, որ դա «երբևէ եղած լավագույն բանավեճն էր», բայց հրաժարվել է մասնակցել երկրորդ փուլին՝ պնդելով, թե դա Հարիսի համար հնարավորություն կլինի բարելավելու իր դիրքերը մրցավազքում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի