Քոչարյանը չհերքեց իր օրոք զանգովի արդարադատություն լինելու փաստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Նիստից հետո ճեպազրույցում Քոչարյանը քննադատեց Հայաստանում արդարադատության որակը։ Factor.am-ը Քոչարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այժմ էլ «զանգով արդարադատություն» կա, ինչպես իր իշխանության օրոք էր։

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը չհերքեց իր իշխանության ժամանակահատվածին առնչվող պնդումը, որը մշտապես մատնանշել են իրավապաշտպանները, այլ շարունակեց նշել ներկա խնդիրները։

Քոչարյանը՝ արձագանքելով Շիրակի թեմի առաջնորդին, որը ասել էր, թե «նախագահների ստվերը» խանգարում է Բագրատ Սրբազանին, նշեց․ «Իսկական, բնական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը՝ փոքր ստվեր։ Կոնկրետ Բագրատ Սրբազանին, կարծում եմ, ոչ մեկի ստվերը չի խանգարի։ Ինձ համար տարօրինակ ու զարմանալի է, թե ինչու են մարդիկ նման որակումներ տալիս»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն իր կողմից աջակցությանը՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.  «Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի և «Հայաստան» խմբակցության հայտարարությունը։ Դրանից այն կողմ որևէ աջակցություն չի եղել»,- հերքելով, թե ֆինանսական աջակցություն է տրամադրել։

Հարցին, թե Հայաստանի ղեկավարի պաշտոնին հավակնո՞ւմ է՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Այդ հարցն ինձ համար հասկանալի չէ։ Ես 2008 թվականից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018 թվականին քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձնով։ Ես եղել եմ և՛ վարչապետի, և՛ նախագահի պաշտոնում, և այդ պաշտոններն այն քաղցրությունը չունեն, չտես մարդիկ կարող են կպնել դրանց և կարծել, որ դա իրենց կյանքի վերջին երազանքն է։
Ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, որ ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն, մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։