Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքում

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումները, միաժամանակ բնակչության շրջանում անցկացնելով բացատրական աշխատանք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին զենք է թողնում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի հարակից տարածքում գտնվող պանելների մոտ:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, երկփողանի հրացան, փայտյա արկղ, որի մեջ եղել են 8 ականանետի համար նախատեսված արկեր՝ իրենց գլխիկներով, 5 լուսաձայնային պայթուցիչներ, այլ տեսակի 13 պայթուցիչներ, Ֆ-1 տեսակի նռնակ, տարբեր տրամաչափի 599 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփեր:

Բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա մի տղամարդ ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացրել «Սայգա» տեսակի ակոսափող հրազեն և 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին: