Պետք է հորս նստելու համար ներողություն խնդրեն. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 21:13
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
Բոլորը

«Քրեական գործը մակագրվում է մի դատավորի, որը եղել է ՔՊ կուսակցության անդամ, նաև եղել է պատգամավորական թեկնածու. այսինքն՝ նման մարդուց այստեղ ակնկալել արդարադատություն, պարզապես միամտություն է»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Հարցին՝ արդյո՞ք իրենք մտավախություն ունեն, որ Ռոբերտ Քոչարյանին կկալանավորեն, Լևոն Քոչարյանն ասաց. «Իրավական առումով թվում է, թե կալանավորելու հնարավորություն չեն կարող ունենալ, բայց վերջին 6 տարիներին այնքան բան տեսանք՝ իմ գործից սկսած մինչև շատ այլ գործեր, որ ինչ ուզեն կարող են անել այս ամենաթողության շրջանում»։

Հարցին՝ երբ անցել է վաղեմության ժամկետը, ապա ինչո՞ւ են գնում այս քայլին, Լևոն Քոչարյանն ասաց. «Իրենք պետք է ներողություն խնդրեին, որովհետև հայրս 1.5 տարի նստել է մի հոդվածով, որը հակասահմանադրական էր։ Նպատակն է նաև ավելորդ քաշքշուկ ստեղծել թե՛ մեր համար, թե՛ մեդիայի համար առիթ ստեղծել՝ նորից խոսելու, ինչ-որ բաներ հիշեցնելու համար։ Սա անում են մարդիկ, որոնց պատճառով հայրենիքի մի մեծ մաս ենք կորցրել, հազարավոր մարդիկ են զոհվել, սակայն փորձում են 16 տարվա դեպքերը, որոնց առանցքային դերակատարները հենց իրենք էին, ակտիվ պահել. շոուի մի մաս է»։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում արդարացումից երեք տարի անց վերաբացվել ու քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի և նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործը։ Վճռաբեկ դատարանը դատարանը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։