Թուրքիայի տրանսպորտի նախարարը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրավիճակի մասին է խոսել

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

Թուրքիայի տրասնպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադբուլքադիր Ուրալօղլուն gdh TV-ի փոդքասթում անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումներին։ Նա, մասնավորապես, նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծի այլընտրանքային տարբերակն է, որը կմեծացնի դրա թողունակությունը։ Այն անցնելու է Կասպից ծովով, Ադրբեջանով դեպի Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջևան, Դիլուջու, Իգդիր, Կարս։

Ուրալօղլուն ասել է, որ Ադրբեջանում կարևոր հատվածների կառուցումն ավարտվել է, Նախիջևանում գտնվող գծի  վերականգնման աշխատանքները սկսվելու են, Թուրքիայի կողմում 224 կմ-ի համար մրցույթն արվել է, հաջորդ տարի արդեն սկսելու են աշխատանքները։

«Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու, բանակցությունները վարում է Ադրբեջանը։ Իրանի դեպքում սկզբում բավական առաջընթաց կար, հայկական կողմում էլ զարգացում կա, առաջիկայում պարզ կդառնա»,- նշել է Թուրքիայի տրասպորտի նախարարը՝ հավելելով, որ պետք է «ամենակարճ ճանապարհով  Ադրբեջանին, թուրքական աշխարհին կապվեն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի