Չհասկացա` ինչ հոդվածով եմ մեղադրվում. Քոչարյանն ի նշան բողոքի նստել է դահլիճի վերջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել որպես մեղադրյալ, դատական նիստը սկսելիս նա պարզաբանում խնդրեց դատարանից, թե ինչ հոդվածով է որպես մեղադրյալ:

«Այնուամենայնիվ, ես պարզաբանում չստացա, թե ինչ հոդվածով եմ մեղադրվում, ես կխնդրեի դատարանի քարտուղարը շտկի այն սխալը, որ արել է։ Ես նաև ծանուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին»,- դատական նիստի մեկնարկին ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։

Դատավորն ասաց, որ այդ փուլին դեռ կհասնեն, և շուտով դատարանը հանգամանալից պարզաբանում կտա:
«Շատ կներեք, ես եկել եմ այստեղ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության՝ ես կարող էի ընդհանրապես չգալ։ Եկել եմ մեկ նպատակով՝ ցույց տալու, չմտածելու, որ ես կարող է՝ վախեցել եմ դատարան գալուց։ Կարող էի գալ և նստել ոչ թե այստեղ, այլ դահլիճի մյուս մասում։ Դուք էլ եք գիտակցում, որ այստեղ խնդիր կա։ Եվ խնդրում եմ շտկվի այդ սխալը»,– ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ կարող է ընդհանրապես լքել դահլիճը, ընդգծելով, որ այս քրեական հետապնդումը սկսվել է շատ լուրջ խախտումներով։

«Ուղղակի բռնաբարվում է օրենքը։ Հիմա վերսկսելը գոնե արեք այնպես, որ նման կարգի խնդիրներ չառաջանան»,– հավելեց նա։

Խոսքն ավարտելուց հետո Ռոբերտ Քոչարյանը դահլիճի պաշտպանական կողմից գնաց և նստեց որդու` Լևոն Քոչարյանի կողքին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։