Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր լրագրողը մեկուսարանում խտրականության է ենթարկվել․ արգելվել են հանդիպումները մոր հետ

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանական ընդդիմադիր Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագըֆքըզին խտրականության է ենթարկվել Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում, որտեղ նրան արգելել են հանդիպել մոր հետ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա հրապարակել է օտարերկրյա քաղաքացիների՝ սեպտեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեկուսարանում քվեարկության փաստերը։ Այս մասին հայտնել է լրագրողի մայրը՝ Օֆելյա Մագերամովան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ինձ ու Սևինջին թույլ չեն տալիս հանդիպել։ Այն, ինչ մյուս բանտարկյալներին թույլ են տալիս անել, իմ դստերն արգելված է: Քննչական մեկուսարանի ղեկավար Էլնուր Իսմայիլովն ինձ ասաց, որ Սևինջին պատժել են վերջին խորհրդարանական ընտրություններում քվեարկությանն օտարերկրյա քաղաքացիների մասնակցությունը հրապարակայնացնելու համար։ Նա ասաց, որ չի փոխի իր որոշումը՝ անկախ նրանից, թե ում կբողոքենք»,- ասել է Մագերամովան։

Իր հերթին, փաստաբան Նեմաթ Քերիմլին լրագրողի՝ մորը տեսակցելու արգելքը գնահատել է որպես խտրականություն և օրենքի խախտում, ինչպես նաև հոգեբանական ճնշում Վագըֆքըզիի նկատմամբ։

Նման սահմանափակումներ են կիրառվում Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլիի նկատմամբ։

Սևինջ Վագըֆքըզին Abzas Media-ի այն վեց լրագրողներից է, որոնք կալանավորվել են:

Նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), սակայն օգոստոսին լրագրողներին ավելի ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ 192.3.2 հոդվածով (խոշոր եկամուտներով ապօրինի ձեռնարկատիրություն), 193-1.3.1 և 193-1.3.2-ով (փողերի լվացում կազմակերպված խմբի կողմից), 206.4 հոդվածով (մաքսանենգություն կազմակերպված խմբի կողմից), 320.1 և 320.2 (փաստաթղթեր կեղծելը և կեղծ փաստաթղթերի օգտագործումը), ինչպես նաև 213.2.1 հոդվածով (խմբակային հարկերից խուսափելը):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի