Ստոլտենբերգը պատմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ամենադժվար բանակցությունների մասին

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում դաշնակիցների հետ ամենադժվար բանակցությունները եղել են Ուկրաինային ռազմական աջակցության հետ կապված քննարկումները։ Քաղաքական գործչի հետ հարցազրույցը հրապարակել է Politico-ն։

Բանակցությունները, ըստ Ստոլտենբերգի, տեղի են ունեցել 2014-ից 2022 թվականներին և, ըստ նրա, անհաջող են եղել։

«Եթե մենք [այդ ընթացքում] ուղարկեինք 2022 թվականից հետո մատակարարվող զինատեսակների մի մասը, դա կարող էր կանխել պատերազմի բռնկումը»,- նշել է նա։

Ստոլտենբերգը նաև հավելել է, որ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնումը մերժելը կնշանակի «ՆԱՏՕ-ին իր տեսակի մեջ առաջին և երկրորդ կարգի անդամակցություն ներմուծել»:

«Չնայած դրան՝ մենք պատրաստ էինք նստել բանակցությունների սեղանի շուրջ և հանդիպում կազմակերպել Ռուսաստանի հետ 2022 թվականի հունվարին, քանի որ կարծում էինք, որ կարևոր է հնարավոր ամեն ինչ անել՝ պատերազմը կանխելուն ուղղված քաղաքական, դիվանագիտական գործընթաց իրականացնելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք՝ Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է եղել տասը տարի՝ 2014-2024 թվականներին։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ։

Այս տարվա հոկտեմբերի 1-ից ՆԱՏՕ-ն գլխավորում է Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի