Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավ» է իրականացվում

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձով է դիմել Բաքվում անցկացվող Pre-COP29 նստաշրջանի մասնակիցներին։ Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նա լրատվամիջոցներին մեղադրել է Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավ» իրականացնելու մեջ։

«Չեմ կարող չանդրադառնալ որոշ լրատվամիջոցների կողմից կեղծ պատրվակներով Ադրբեջանի իմիջը նսեմացնելուն ուղղված զրպարտչական արշավին։ Նման ապարդյուն փորձերը չեն կարող մեզ խանգարել կատարել մեր վեհ առաքելությունը՝ հաղթահարելու կլիմայի փոփոխության բացասական հետևանքները»,- ասել է Ալիևը։

Հավելենք, որ վերջին շրջանում մի շարք միջազգային կազմակերպություններ հանդես են գալիս Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի վերաբերյալ տարբեր զեկույցներով՝ կոչ անելով ՄԱԿ-ին ու տարբեր երկրներին ճնշում գործադրել Բաքվի վրա COP29-ին ընդառաջ՝ ազատ արձակել երկրում բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև հայ գերիներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի