Ձորականցի 49-ամյա տղամարդը բռնվել է թմրանյութ տեղադրելիս. նա ձերբակալվել է

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայով մի տղամարդ Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկի տարածքում թմրանյութ է տեղադրում: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են մի տղամարդու, ով իրենց տեսնելով՝ ձեռքից նետել էր պոլիէթիլենային փաթեթը և դիմել փախուստի․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ոստիկանները նրան բռնել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Կումայրիի բաժին: Անձնական խուզարկությամբ Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են ծալովի դանակ և բջջային հեռախոսներ:

Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ Երևանյան խճուղու վերոհիշյալ շենքի հարակից տարածքից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 20 փաթեթ՝ ընդհանուր 46,89 գրամ քաշով:

Զորական գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «Օպելը» տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ ինքը՝ ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն: