Ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Հոկտեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, հանցագործությունների բացահայտման գործում ՆԳՆ ոստիկանությանը աջակցություն ցուցաբերելու համար, «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետ Էնդրյու Ջոնսոնին, հյուպատոսական հատուկ գործակալ Ուիլյամ Լա Շանսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության հետաքննիչ Տիգրան Պետրոսյանին․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական է։

Անդրադառնալով ԱՄՆ քաղաքացու առևանգման դեպքին՝ Ոստիկանության պետն ընդգծել է, որ հանցագործության բացահայտմանը նպաստել է Հայաստան-ԱՄՆ իրավապահ մարմինների համագործակցության բարձր մակարդակն ու արհեստավարժությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետ Էնդրյու Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանն ու ոստիկանությանը՝ ԱՄՆ քաղաքացուն անվնաս հայրենիք վերադարձնելու և հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու գործում ցուցաբերած ջանքերի համար:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։