Իրանում պատգամավորները կոչ են արել երկրի ԱԽ-ին՝ թույլատրել միջուկային զենքի ստեղծումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանցի մի խումբ պատգամավորներ կոչ են արել երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ թույլատրել միջուկային զենք ստեղծել Իսրայելի սպառնալիքների պատճառով, հայտնում է ISNA գործակալությունը։

«Այսօր ոչ մի միջազգային կազմակերպություն, նույնիսկ եվրոպական ու ամերիկյան պետություններ չեն կարող վերահսկել Իսրայելին։ Դրա հիման վրա 39 պատգամավորներ նամակ են գրել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին և ստորագրել են այն՝ կոչ անելով Խորհրդին վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինը»,- գործակալությանը հայտնել է մշակույթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Հասան-Ալի Էխլյակին։

Իրանի պաշտպանական դոկտրինը, հետևելով երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ֆեթվային, արգելում է միջուկային զենքի ստեղծումը՝ դրանց արտադրությունը համարելով իսլամին հակասող։

Էխլյակին նշել է, որ չնայած դրան՝ արգելքը կարող է վերանայվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի