Երեք ընկերներ Ստեփանավան քաղաքի բնակչի սպանել են, հրկիզել ու թաղել․ ՔԿ

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, քննչական համակարգված և տակտիկապես նպատակային կազմակերպված գործողությունների արդյունքում բացահայտվել է 2024թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռու մարզի Լոռի բերդ համայնքում կատարված սպանությունը, հայտնաբերվել է տուժողի՝ տևական ժամանակ փնտրվող մարմինը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ նշված օրը 3 ընկերներ, այդ թվում՝ մեկն անչափահաս, և վերջինիս եղբայրը, գտնվելով Լոռի բերդ բնակավայրի տներից մեկում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ստեփանավան քաղաքի բնակիչ Հ.Մաղաքյանին, ապա վերջինիս դին «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և թաքցրել են այլ վայրում։

Կատարված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ դիակը տեղափոխել են Ստեփանավան քաղաք մոտակա դաշտավայր, որտեղ հրկիզել են այն և թաղել։ Դիակը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ին։

Նշված անձանցից 3-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ անչափահաս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: