Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է
Տնտեսություն
09.10.2024 | 13:222024 թ-ի սեպտեմբերին Հայաստան այցելել է 236,561 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը սեպտեմբերին կազմել է 260,618։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
Այսինքն՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է։
2024 թ․ սեպտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):