Ինչպես դեռահասները կարող են հայտնվել թմրանյութերի թակարդում. Factor TV-ի ֆիլմը՝ «Սեբաստացիում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
Բոլորը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր Factor TV-ի «Թակարդ N 420» ֆիլմի ցուցադրությունն էր, որին հաջորդեց բավականին բուռն քննարկում դպրոցականների և ուսուցիչների շրջանում։ Ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ օրերս, պատմում է Հայաստանում թմրանյութի ճիրաններում հայտնված երիտասարդների, թմրամիջոցների տարածման դեմ պայքարի և այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտների մասին։

Թեման զգայուն է հատկապես դեռահասների դեպքում։ 2023 թվականի տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված է հոգեմետ նյութեր գործածող և կախվածություն ունեցող 7700 պացիենտ, որոնցից 7-ը դեռահաս է։

Կրթահամալիրի սաներից շատերը կարևորեցին թմրանյութերի դեմ պայքարում հատկապես ընկերների դերը։ Թեպետ այդ առումով տեսակետները տարբեր էին։

«Ընկերներն իրար մեջ շատ անկեղծ խոսակցություններ կարող են ունենալ, ընկերը կարող է ամեն ինչից խոսել, կիսվել, մինչդեռ ընտանիքի հետ չի կարող նման անկեղծ խոսակցություն ունենալ։ Ընկերն իր տարեկիցն է, իր նմանը, իրենք փոքր ժամանակվանից են միասին եղել, և այդ անկեղծությունը դրանից է բխում»,-ասում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան Աշոտ Խաչատրյանը։

Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը վստահ է՝ պատկան մարմիններից բացի՝ Հայաստանում թմրանյութերի տարածման դեմ պայքարում հսկայական անելիք ունի հենց դպրոցը։

«Դպրոցները պետք է լինեն հետաքրքիր, պետք է լինեն ավելի ուժեղ ազդեցություններ, դա կլինի գիրքը, կինոն, ստեղծագործական աշխատանքը, սպորտը։ Սովորողը պետք է հետաքրքրված լինի իր կյանքով և իր ամբողջ ուշադրությունը, ներուժը կենտրոնացնի այդտեղ, հակառակ դեպքում, ձանձրացող, չիրացված մարդը հեշտ կտրվի կողմնակի ազդեցության»,- նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան