Արտակ Դավթյանը ներկայացրել է զորավարժությունների սցենարով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 12-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը ներկայացրել է զորավարժությունների սցենարով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը. տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Պայմանականորեն երկրում իրավիճակը սրվել է, Արդրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ փորձում է լուծել Արցախի հակամարտության խնդիրը ռազմական ճանապարհով։ Մարտական գործողություններին և հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերին զուգընթաց, Ադրբեջանը հրետակոծում է մեր բնակավայրերը, կան զոհեր և վիրավորներ։ ՀՀ ԶՈՒ-երը օպերատիվ գործողություններով ճնշում է հակառակորդի կրակակետերը։ ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է լայնածավալ գործողություններ խաղաղ բնակչության տարհանման ուղղությամբ։

Ըստ զորավարժությունների սցենարի շուրջ 400 փախստականներ ներթափանցել են ՀՀ Թուրքիայի սահմանից։ Իրավապահ մարմիններն իրականացնում են հայտնաբերված խմբերի վնասազերծում։ Գործողությունները խաղարկվում են իրական ռազմական իրավիճակին առավելագույնս համապատասխանեցված պայմաններում։

Առաջիկայում նախատեսվում է նաև կառավարության նիստ, որտեղ պետք է կայացվի որոշում երկրում ստեղծված պայմանական իրադրությանը համապատասխան։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել սահմանային իրական օպերատիվ իրավիճակին՝ ընդգծելով, որ չնայած վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հաճախակիացել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ գնդակոծման դեպքերը, սակայն հայկական զինուժը ցանկացած դեպքում պատասխան կրակով ճնշում է հակառակորդի կրակակետերը՝ ամբողջությամբ վերահսկելով իրավիճակը և զերծ մնալով հակառակորդի բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ կրակ արձակելուց։ Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նաև հավաստիացրել է, որ պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ ևս անհանգստացնող իրավիճակ չկա, լարվածություն չի ակնկալվում։