Ըստ Լավրովի՝ ԱՊՀ երկրներին հաջողվում է հաղթահարել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում Արևմուտքի ճնշումը

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները հաջողությամբ հաղթահարում են Արևմուտքի պատժամիջոցների ճնշումը, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Լավ է հաջողվում հաղթահարել։ Միջոցները, որոնք օգտագործում է Արևմուտքը, մյուս բոլոր պետությունների կողմից  մերժում են առաջացնում, այդ թվում՝ հետխորհրդային երկրների»,- ասել է Լավրովը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ԱՊՀ երկրներին հաջողվում դիմակայել Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառման ճնշմանը։

Նրա խոսքով՝ «անօրինական միջոցները, որոնք կոչվում են երկրորդական, երրորդական պատժամիջոցներ, երբ ինչ-որ մեկին դուր չի գալիս, թե ինչպես են երկու անկախ երկրներ հարաբերություններ կառուցում միմյանց հետ, միջազգային իրավունքի հետ կապ չունեն»։

«Այն բոլոր քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք՝ ապահովելու ոչ միայն մեր առևտրատնտեսական կապերը, նաև դրանց ընդլայնումը՝ դրանց ծավալներն ավելացնելով մեր ռազմավարական գործընկերների և դաշնակիցների հետ, լիովին համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, որոնք խոսում են արդար մրցակցության, շուկայական մեխանիզմների, սեփականության անձեռնմխելիության մասին»,- ասել է Լավրովը։

Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում փաստաթղթեր են ընդունվել միակողմանի հարկադրանքի միջոցների անընդունելիության, ինչպես նաև Եվրասիական անվտանգության համակարգի ձևավորման աշխատանքների հիմնական չափանիշների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի