Շոյգուի նախկին տեղակալին նոր մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախկին փոխնախարար Տիմուր Իվանովին, որը ձերբակալվել էր կաշառակերության գործով, նոր մեղադրանք է առաջադրվել, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման երկու հոդվածով (Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի 4-րդ մաս), փոխանցում է The Moscow Times-ը:

Հետաքննության տվյալներով՝ Իվանովն արտարժույթի առքուվաճառքի անվան տակ արտասահմանյան Turinvest Services Limited (Հոնկոնգ) և Fromarc Investments Limited ընկերությունների հաշիվներին փոխանցել է Interkommerts բանկից ստացված ավելի քան 3 միլիարդ ռուբլի։ Նա մեղադրվում է նաև ՊՆ դուստր ձեռնարկության միջոցով Կերչի լաստանավի համար երկու լաստանավ գնելու ժամանակ ավելի քան 200 միլիոն ռուբլու յուրացման մեջ։

Իվանովի դեմ ցուցմունք է տվել նրա նախկին ենթակա Անտոն Ֆիլատովը, որը համագործակցում է հետաքննության հետ։ Այս քրեական գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։ Այն նախաձեռնվել էր դեռևս 2016 թվականին, սակայն մի քանի տարի անց դադարեցվել, իսկ 2024 թվականին՝ վերաբացվել։ Ինքը՝ Իվանովը, մեղքը չի ընդունում։

Տիմուր Իվանովը, որը պաշտպանության փոխնախարարն էր 2016 թվականից և համարվում էր Սերգեյ Շոյգուի մերձավորը, ձերբակալվել է ապրիլին՝ 1,185 միլիարդ ռուբլու կաշառակերության մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մաս):

Ըստ քննիչների՝ Իվանովը, որը վերահսկում էր ռազմական շինարարական համալիրը, օգնել է կապալառուներին պայմանագրեր ստանալ ՊՆ-ից՝ իր օբյեկտներում անվճար շինարարական աշխատանքների դիմաց: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի