ԱՄՆ-ն Իսրայելին փոխհատուցում է առաջարկել իրանական օբյեկտների վրա հարձակվելուց հրաժարվելու համար․ Kan

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Իսրայելին առաջարկել է լայն դիվանագիտական աջակցության և լրացուցիչ ռազմական օգնության «փոխհատուցման փաթեթ»՝ Իրանի որոշ օբյեկտների վրա հարձակումից հրաժարվելու համար։ Ըստ Kan-ի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են վերջին մի քանի օրվա ընթացքում:

Իսրայելցի անանուն պաշտոնյան Kan-ին ասել է, որ Իսրայելը «միշտ հաշվի է առնում ԱՄՆ-ի դիրքորոշումը», սակայն կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է քաղաքացիներին և երկրի անվտանգությունը պաշտպանելու համար։

Թե իրանական որ օբյեկտներն է ԱՄՆ-ն հորդորել չգրոհել, չի նշվում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթվա վերջին ասել էր, որ խորհուրդ չի տվել իսրայելական իշխանություններին հարձակվել Իրանի նավթային օբյեկտների վրա։

CNN-ը հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ վարչակազմին, որ նրանք չեն հարձակվի Իրանի միջուկային ենթակառուցվածքի վրա։

Մինչդեռ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ որպես հարձակման թիրախ «քննարկվում են բոլոր տարբերակները»։ Իսրայելը դիտարկում է Թեհրանի էներգետիկ և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնել՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակման։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի