Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը դասակարգման աղյուսակում
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Ավանեսյանը մնացել է նույն հորիզոնականում` նա այժմ 47-րդն է աշխարհում:
Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից: