Պարոն Բալասանյանին զգուշացվել է, որ այլևս նման աշխատանքներ չկատարի, այդտեղ 30 ծառ է տնկվելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
Բոլորը

Տիգրան Ավինյանն այսօր անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ բլոգեր Արթուր Չախոյանը ներկայացնում է, որ Վիտալի Բալասանյանը Երևանի Նոր Նորքի 4–րդ զանգվածում հող է զավթել և այրում է կանաչ ծառերը։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ասաց, որ այդ հատվածում եղել է կուտակված աղբ, ճյուղեր, կտրված  ծառ չի եղել։

«Միգուցե ճյուղեր եղել են կտրված։ Այդ հողատարածքի հենց մեջտեղում կա հաստաբուն ծառ, եթե կտրեին հողազավթում անելու համար, առաջին հերթին կտրված պետք է լիներ հենց այդ ծառը։ Պարոն Բալասանյանին ասվել է, որ այլևս նման աշխատանքներ չկատարի։ Մեր այցի ժամանակ տեղեկացվել է, որ այդ տարածքում տնկվելու է մոտ 30 ծառ»,-ասաց նա։

Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ղուկասյանն էլ հավելեց, որ աշխատանքները դադարեցվել են և այն հատվածը, որտեղ աշխատանքներ են իրականացվել, համայնքային հող է։

Մանրամասները՝ տեսանյութում։