«Ծառի տակ նստած էի». ինչ կապ ունի Վիտալի Բալասանյանը համայնքային զավթված տարածքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բլոգեր Արթուր Չախոյանն օրերս ֆեսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պնդել է, որ Արցախի հերոս, ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը զավթել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող համայքային հողը, հատել տարածքի ծառերն ու այրել։

Ինքը՝ Վիտալի Բալասանյանը, երեկ Factor TV-ի հետ հեռախոսազրույցում ասաց՝ որևէ կապ չունի ո՛չ տարածքի, ո՛չ ծառահատումների հետ։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն իր հերթին փոխանցեց՝ ծառահատում չեն արձանագրել, քանի որ տարածքում կոճղեր չեն հայտնաբերել։

Բայց Չախոյանի հրապարակած կադրերում հստակ երևում են ծառերի կոճղեր և կանաչ տերևներով այրվող ճյուղեր։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր հաստատեց՝ դա համայնքային հող է, բայց հերքեց, որ տարածքը Վիտալի Բալասանյանն է զավթել։ Ըստ թաղապետի՝ Բալասանյանն ապրում է համայնքին պատկանող տարածքի հարևանությամբ և մաքրման աշխատանքներ է արել տարածքում:

Նոր Նորքի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ այդ տարածքում մոտ 3 տասնյակ ծառ է եղել, որոնք այժմ չկան։ Վստահ է՝ հենց Բալասանյանի ցուցումով են հատվել։ Ըստ նրա՝ այս ամենն առանց քաղաքապետարանի և թաղապետարանի իմացության տեղի չէր ունենա։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունից Factor TV-ին փոխանցեցին՝ եղել են այդ տարածքում, Բալասանյանն էլ ասել է, որ դա մորեղբոր հողամասն է։

Վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ այդտեղ կան զավթված այլ տարածքներ, որոնք վերադարձնելու են համայնքին, նախատեսվում է ծառերի պուրակ հիմնել։

Factor TV-ի տեղեկություններով՝ բարձրացված աղմուկից հետո Բալասանյանը  դիմել է քաղաքապետարան՝ տարածքն օրինականացնելու համար։

Այսօր մեր նկարահանումների ժամանակ Վիտալի Բալասանյանը դարձյալ տարածքում էր, մեր հարցին ի պատասխան՝ չհերքեց, որ նման դիմում ներկայացվել է, սակայն պնդեց, որ դա իր հետ կապ չունի։ Ասաց՝ տարածքն իր բարեկամներից մեկինն է։ Ի դեպ, հենց այդ տարածքով են անցնում երկու խոշոր ջրատարներ։

Արդյո՞ք պատասխանատվության կենթարկվի Վիտալի Բալասանյանը․ Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենն ասաց՝ գրություն կկազմեն և կուղարկեն Երևանի քաղաքապետարան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան